Սիբիրում 3-ամյա երեխա է ցրտահարվել և մահացել՝ գիշերն առանց հագուստի մնալով դրսում
Սիբիրում 3-ամյա տղան ցրտահարվել և մահացել է՝ գիշերը դրսում մնալով առանց հագուստ և կոշիկ: Այս մասին գրում է life.ru-ն:
Նախնական տվյալներով՝ տղան գիշերն արթնացել և ինքնուրույն դուրս է եկել տանից: Գրեթե մերկ նա քայլել է ձյան միջով և մտել է հարևանի բակ: Առավոտյան նրան հայտնաբերել են պատշգամբի մուտքի մոտ մահացած:
Նրանց փոխանցմամբ՝ երեխայի բացակայությունն առավոտյան նկատել է մայրը և սկսել է փնտրել որդուն:
Դեպքի վայրում ստուգումներ են կատարվում: Քննվում են ողբերգական պատահարի բոլոր մանրամասները: