Վերաքննիչ դատարանը չարդարացրեց Սամվել Բաբայանին և «Իգլա»-ի գործով մյուս ամբաստանյալներին
ՀՀ վերաքննիչ դատարանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով ևս երկու ամբաստանյալի՝ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դատավճիռները թողեց օրինական ուժի մեջ։
Սամվել Բաբայանը չմեկնաբանեց Վերաքննիչի որոշումը, ընդամենն ասաց. «Լավ մնացեք», իսկ Սանասար Գաբրիելյանը տեղից արձագանքեց.«Իբր չգիտեինք»։
Հիշեցնենք,որ Դատապարտյալ Սամվել Բաբայանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:
Նա պահանջում էր արդարացնել իրեն երկու դրվագով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Դատապարտյալ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը, ովքեր համապատասխանաբար 3 և 2 տարի ժամկետով ազատազրկվել էին առաջին ատյանի դատարանի կողմից, ևս պահանջում էին արդարացման դատական ակտ կայացնել։