«Օլիգարխների որսորդը» ավելի կարևոր առաքելություն ունի. Նաստյա Ռիբկան թողել է 3 տարբեր ամուսիններից ունեցած 3 երեխաներին (լուսանկարներ)
28-ամյա մոդել և բլոգեր Նաստյա Ռիբկան, ով իրեն «օլիգարխների որսորդ» է անվանում, 3 երեխաների մայր է:
Նաստյան խոստովանել է, որ իր հայրենի գյուղում նա ունի մի որդի, ով ապրում է իր հոր հետ: Պարզվեց նաև, որ «որսորդը» ևս երկու դուստր ունի: Մեկը բնակվում է նույն տեղում‚ որտեղ և որդին, իսկ երկրորդը` ԱՄՆ-ում: Նաստյայի խոսքերով՝ բոլոր երեխաները տարբեր հայրերից են: Այս մասին գրում է life.ru-ն:
Իսկ ինչո՞ւ է 3 երեխաների մայրը հեռացել և միայն հեռախոսով շփվում նրանց հետ:
«Նրանց կերակրել կարող է յուրաքանչյուրը‚ իսկ ես նրանց մասին հոգ կտանեմ 14 տարեկանից հետո միայն‚ երբ կսկսեն հասկանալ ամեն ինչ: Ոմանք ստեղծվել են երեխաներին դաստիարակելու համար միայն‚ բայց կան մարդիկ‚ ովքեր ավելի մեծ առաքելություն ունեն: Չնայած՝ նրանք շփում չեն ունենում երեխաների հետ‚ բայց նրանք դաստրարակում են»‚- նշել է Նաստյա Ռիբկան: