«Դա փոխադարձ չէ». Ջենիֆեր Լոուրենսը խոսում է Քիմ Քարդաշյանի հետ բարեկամության մասին (լուսնկարներ)
Գաղտնիք չէ, որ Ջենիֆեր Լոուրենսը «Քարդաշյանների ընտանիքը» շոուի երկրպագուներից մեկն է: Ոչ այնքան վաղուց դերասանուհին հանդիպեց իր կուռքի՝ հայտնի Քիմ Քարդաշյանի հետ, Ջիմի Քիմմելի շոուի եթերում: Աղջիկները սիրալիր շփվել են և‚ կարծես թե‚ ընդհանուր լեզու են գտել:
Իսկ երեկ‚ Նյու Յորքում տեղի ունեցած իրադարձության ժամանակ‚ լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք Լոուրենսը շարունակում է կապ պահել Քարդաշյանների հետ: Այս մասին գրում է elle.ru-ն:
Լոուրենսը ափսոսանքով նշել է, որ բարեկամությունը ջնջվում է: «Ես չգիտեմ, արդյո՞ք նա ինձ համարում է իր ընկերը: Կարծում եմ, դա միակողմանի բարեկամություն է, և վերջ», - ասել է դերասանուհին:
Լոուրենսը ասել է, որ Ջիմ Քիմմելի շոուից կարճ ժամանակ անց Քարդաշյանների ընտանիքը նրան հրավիրել է ճաշի: «Նրանք այնքան խելացի են, բոլորովին նորմալ են և զվարճալի: Հաճելի մարդիկ: Ընտանիքի բոլոր անդամները շատ մոտ են միմյանց », - ավելացրել է դերասանուհին:
Համատեղ ընթրիքից հետո Ջենիֆերն այլևս չի տեսել աստղային ընտանիքին: Բայց աստղը չի վշտանում, նա կարող է ցանկացած պահի վայելել իր կուռքերի ներկայությունը՝ հեռուստացույցով դիտելով նրանց շոուն: