Եթե կարողանայի թեկուզ մի անգամ գոհացնել բոլորիդ... Լիլիթ Հովհաննիսյանը՝ իրեն քննադատողներին
Լիլիթ Հովհաննիսյանն արձագանքել է իր նոր տեսահոլովակը քննադատողներին՝ «Instagram»-ի իր էջում գրելով.
«Այսօր կարդացի իմ էջերում ձեր թողած բոլոր գրառումներն ու նամակները: Երկրպագուներս,ինչպես միշտ, չափազանց առատաձեռն են գովեստի ու սիրո խոսքեր ինձ շռայլելու հարցում:) Կային մարդիկ, որոնք հավանել էին վերջին աշխատանքս, ոմանք ուրիշ բան էին ակնկալում, ոմանք էլ ընդհանրապես ոչինչ չէին հավանել:
Ա՜խ, եթե կարողանայի մի աշխատանքով թեկուզ մի անգամ գոհացնել բոլոր բոլորիդ»: