Քադիրովի և Մեդվեդևի սելֆին՝ Գրոզնիից
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սելֆի են արել Գրոզնիում:
Լուսանկարը Քադիրովը հրապարակել է «Telegram»-ում և գրել. «Ես բռնել էի հեռախոսը, իսկ Դմիտրի Անատոլևիչը սեղմեց կոճակը: Սելֆի Գրոզնիից: Կառավարության ղեկավարը հայտնել է հանրապետության առաջ եղած առաջադրանքների լուծման հարցում աջակցության մասին և գովել է Չեչնիայի զարգացման տեմպերը»: