Մակրոնը զգուշացրել է Էրդողանին չուշացնել զինանադադարի իրագործումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր‚ փետրվարի 26-ին հեռախոսազրույց են ունեցել‚ որի ընթացքում Մակրոնը զգուշացրել է Էրդողանին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի տարածքում 30-օրյա պարտադիր զինադադարի մասին որոշումը պետք է տարածվի նաև Աֆրինի գործողության վրա‚ հայտնում է EADaily-ն:
«Президент (Французской) Республики подчеркнул, что прекращение огня относится ко всей Сирии, включая Африн, и должно выполняться всеми без каких-либо задержек, чтобы остановить спираль насилия, которая может привести к региональному взрыву», — говорится в распространённом сегодня сообщении Елисейского дворца.
«Ֆրանսիական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ զինադադարը վերաբերում է ողջ Սիրիային՝ ներառյալ Աֆրինը և պետք է իրականացվի բոլորի կողմից՝ առանց որևէ ուշացումների‚ որպեսզի վերանա բռնությունը‚ ինչը կարող է հանգեցնել տարածքային պայթյունի»‚ ասվում է Ելիսեյան պալատի կողմից տարածված հայտարարության մեջ:
Երկու նախագահները խոսել են նաև Աֆրինում խաղաղ բնակչության վիճակի մասին: Այդ առիթով Մակրոնը կրկին հայտնել է իր մտահոգությունները:
Նշենք, որ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վրա ՄԱԿ-ի ԱԽ-ի նոր որոշումը չի ազդի:
Բոզդաղը դա բացատրել է նրանով, որ Սիրիայում մեկամսյա հրադադարի որոշումն իրենց վրա չի տարածվում, քանի որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի հյուսիսում պայքարում է ահաբեկչության դեմ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակրոնը Աֆրինի գործողության մասին իր ելույթում հույս էր հայտնել, որ քուրդ զինյալների դեմ թուրքական ԶՈւ-ի գործողությունները Սիրիայում չեն վերածվի օկուպացիայի:
Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո` հունվարի 21-ին, թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: