Իրաքում 15 թուրք կանանց մահապատժի են ենթարկել «ԻՊ»-ի հետ կապի համար
Իրաքի դատարանը փետրվարի 25-ին Թուրքիայի 15 կին քաղաքացու է դատապարտել մահապատժի ահաբեկչական «Իսլամական պետությանը» սատարելու համար: Նրանք կախաղան կբարձրանան: Եվս մեկ թրքուհի դատապարտվել է ցմահ ազատազրկման‚ հայտնում է Сегодня լրատվականը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 20-50 տարեկան այդ կանայք Իրաք են մեկնել՝ հետևելով ամուսիններին, որոնք մասնակցում էին մարտական գործողություններին ԻՊ շարքերում:
Մեղադրյալներն օգնել են ահաբեկչական կազմակերպությանը լոգիստիկայի և ահաբեկչությունների իրականացման հարցում: Բոլոր կանայք ընդունել են իրենց մեղքը: Նրանք մեկ ամիս ունեն դատավճիռը բողոքարկելու համար:
Ընդհանուր առմամբ երկրում ամենաքիչրը 560 կանանց և 600 երեխաներ են ձերբակալվել‚ որոնք ԻՊ գրոհային կամ նրանց հարազատ են համարվել: