Ու՞ր են գիտական հայտնագործությունները, գյուտերը
Հայաստանում ինչքա՞ն գիտահետազոտական ինստիտուտներ, ինչքա՞ն դոկտորներ, գիտությունների թեկնածուներ, գրողների, կոմպոզիտորների, այլ ստեղծագործական միությունների անդամներ կան: Որևէ մեկը երբևիցե հաշվել է՞, գումարել իրար:
Շա՜տ հավանաբար…Անչափ շատ:
Իսկ ու՞ր են գիտական հայտնագործությունները, գյուտերը, լուրջ գիտական աշխատությունները: Էկլեկտիկ, այստեղից, այնտեղից թխած, կցած-կցմցած, մոգոնած «աշխատությունների» մասին չէ խոսք: Ու՞ր են բարձրարժեք գրական, երաժշտական, արվեստի և այլ ստեղծագործությունները:
Այդ դեպքում գրոշ արժեն այդ միությունները, այդ միությունների անդամատոմսերը, գիտական կոչումներն իրենց համագումարներով, կոնֆերանսներով, հավաքներով, լսումներով: Ու՞մ են պետք…Ինձ որ չէ, իսկ ձե՞զ:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք: