Արթուր Աբրահամը ընդգրկվել է ԽՍՀՄ-ում ծնված Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող մարզիկների ցուցակում
Հայտնի է այն մարիկների ցուցակը‚ ովքեր չեմպիոն են դարձել Գերմանիայի դրոշի ներքո և ծնունդով նախկին ԽՍՀՄ-ից են: Deutsche Welle գործակալության ցուցակում ընդգրկվել է նաև հայտնի հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
«Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան), ծնվել է Հայաստանում, եղել է երկրի բռնցքամարտի չեմպիոն սիրողական ելույթներում: Գերմանիայում, որի քաղաքացիությունն Արթուրը ստացել է 2006-ին, սկսել է պրոֆեսիոնալ կարիերան: Աբրահամը չեմպիոն է դարձել միջին քաշային կարգում IBF վարկածով, իսկ ավելի ուշ՝ աշխարհի չեմպիոն երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով: 3 անգամ Գերմանիայում ճանաչվել է «տարվա բռնցքամարտիկ»,-պատմում է պարբերականը:
Ցանկում ԽՍՀՄ-ից 8 մարզիկ կա. գեղասահորդուհի Ալյոնա Սավչենկոն, հանդբոլիստ Անդրեյ Կլիմովեցը, մարմնամարզուհի Օքսանա Չուսովիտինան, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, թեթևատլետ Ելիզավետա Ռիժիխը, թենիսիստ Դմիտրի Օվչարովը, վոլեյբոլիստ Դենիս Կալիբերդան: