Տղամարդը սպանել է տաքսու վարորդին և մահացել ցրտահարությունից
Ռուսական Պսկով քաղաքում փետրվարի 23-ի գիշերը տղամարդը հրացանի կրակոցով սպանել է տաքսու վարորդին‚ ապա մահացել անտառում՝ ցրտահարությունից‚ փոխանցում է Интерфакс-ը:
Ըստ գործակալության տեղեկության‚ տաքսու վարորդի մարմինը՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով‚ հայտնաբերվել է իր սեփական ավտոմեքենայի մեջ Պսկովից ոչ շատ հեռու: Տարածքի ուսումնասիրությաn արդյունքում անտառում հայտնաբերվել է ընդհանուր ցրտահարությամբ տղամարդու մարմին:
Ըստ հավանական վարկածի‚ սառցակալածի և զվարճանքի կենտրոնի ղեկավարության միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել՝ պահարանի համարը կորցնելու վերաբերյալ: Տղամարդը տաքսի է նստել և գնացել տուն՝ զենքի հետևից: Սակայն ետդարձի ճանապարհին տաքսիստը հրաժարվել է նրան հրացանով գիշերային ակումբ տանել: Տղամարդը սպանել է տաքսիստին և նստել ղեկին: Ճանապարհային ոստիկանության ուշադրությունից դուրս մնալու պատճառով տղամարդը դուրս է եկել քաղաքից և թաքնվել: Թողնելով ավտոմեքենան‚ նա փախել է անտառ‚ որտեղ էլ ցրտահարվել և մահացել է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: