Մարդու գլուխ՝ պայուսակի փոխարեն. Gucci-ի նորաձևության շաբաթը սարսափեցրել է բոլորին (լուսանկարներ և տեսանյութեր)
Եթե նույնիսկ չեք հետևում նորաձևության շաբաթներին‚ մեկ է՝ Gucci-ի սյուրռեալիստական ցուցադրության կողքով ատարբեր չեք անցնի:
Նոր «Կիբորգ» անվամբ հավաքածուն ներկայացրել է Gucci-ի ստեղծագործական տնօրեն Աեսսանդրո Միկելեն՝ ոճայնացնելով անսովոր աքսեսուարներով. մոդելները իրենց ձեռքերում պահել էին սեփական գլխի կրկնօրինակները‚ փոքր վիշապներ և մողեսներ՝ այնքան մոտ իրականությանը‚ որ դժվար է տարբերել: Այս արտեֆակտները իտալական Makinarium ստուդիայի աշխատանքն է‚ փոխանցում է Афиша Daily-ն:
Ցուցադրությունը անցկացվել է Gucci Hub տարածքում‚ որը վերածել են վիրահատարանի՝ սպիտակ և կապույտ տոներով: Բեմի փոխարեն մոդելները քայլում էին վիրահատական սեղանի շուրջ: