Գիտնականները պարզել են‚ թե որ թվականին ծնված մարդիկ են հակված ավելորդ քաշ ունենալուն
Այն մարդիկ‚ ովքեր ծնվել էն 1980-ականների սկբից 1990-ականների կեսերը (այսպես կոչված միլլենիալները) ավելի են հակված ճարպակալման‚ քան նրանց նախորդող սերունդները: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ Cancer Research UK բարեգործական կազմակերպության հետազոտությունները ներկայացնելով:
Հետազոտողները պատմել են‚ որ ավելի քան 70 տոկոս միլենիալների մոտ կնկատվեն քաշի խնդիրներ 35-44 տարեկան հասակում: Ընդ որում նշվում է‚ որ 1945-1955 թվականների շրջանում ծնված մարդկանց 10-ից միայն 5-ը ավելորդ քաշ ունեին միջին տարիքում:
Առողջ քաշի պահպանման լավագույն եղանակն է ավելի շատ մրգեր‚ բանջարեղեն և հյուսվածքային սննդի օգտագործումը‚ ընդ որում «վատ» սննդի օգտագործման նվազեցումը:
Փորձագետի կարծիքով՝ 1980-ականների սկբից 1990-ականների կեսերին ծնվածներին խորհուրդ է տրվում ոչ միայն առողջ սնունդ օգտագործել‚ այլ հետևել բալասավորված սննդակարգի: