Ագությամբ հայ թենիսիստը հաղթանակ է տարել АТР մրցաշարում
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է իր կարիերայում 2-րդ АТР մրցաշարում: Մարսելում ընթացող մրցաշարի եզրափակչում Խաչանովը 3 սեթում հաղթել է մրցումների երրորդ ռակետ, ֆրանսիացի Լյուկ Պուիին 7:5, 3:6, 7:5 հաշվով:
Խաղը տևել է 1 ժամ 49 րոպե: Խաչանովը 2 կրկնակի սխալ է թույլ տվել և իրացրել է 10 բրեյք-պոնտից 3-ը, գրում է Championat.com-ը:
Մինչ այս մրցաշարը հակառակորդները չէին հանդիպել:
21-ամյա Խաչանովի համար սա երկրորդ հաղթական մրցաշարն է 2016-ի Չենդուի մրցաշարից հետո: