Միշել Օբամայի հուշագրությունը լույս կտեսնի նոյեմբերին
Միշել Օբաման Twitter-ի իր էջում տեղեկացրել է‚ որ նոյեմբերի 13-ին տեղի կունենա իր հուշագրության շնորհանդեսը: Գիրքը վերնագրել է «Becoming»: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Գիրքը թարգմանվելու է 24 լեզուներով: Թողարկվելու է նաև գրքի աուդիո տարբերակը:
«Այն գրելը խիստ անձնական փորձառություն էր: Ես պատմել եմ արմատներիս ու այն մասին, թե ինչպես Սաութ Սայդից եկած աղջկան հաջողվեց լսելի դարձնել իր ձայնը: Հուսով եմ՝ ուղևորությունս կոգեշնչի ընթերցողներին, որ իրենք իրենց մեջ քաջություն գտնեն ու դառնան այն, ինչ իրենց համար է նախանշված:
Չեմ համբերում, թե երբ եմ իմ պատմությամբ կիսվելու մյուսների հետ»,-Twitter-ում գրառմանը կից գրել է տիկին Օբաման:
Writing BECOMING has been a deeply personal experience. I talk about my roots and how a girl from the South Side found her voice. I hope my journey inspires readers to find the courage to become whoever they aspire to be. I can't wait to share my story. https://t.co/d7DxEG85NK
— Michelle Obama (@MichelleObama) 25 февраля 2018 г.