Հալեպում հայկական ծերանոցի շենքը քաղաքի ազատագրումից հետո ողբալի վիճակում է (լուսանկարներ)
Հալեպի ազատագրումից հետո տեղի հայկական ծերանոցը զգալիորեն տուժել է ռազմական գործողությունների արդյուքնում։:Ծերանոցի լուսանկարներ հրապարակել է Սիրիայի Հալեպ քաղաքում հրատարակվող հայկական «Գանձասար» թերթը:
Հալեպահայ համայնքի առաջնորդները, այցելելով ծերանոցի շենք, գնահատել են վնասի չափն ու կատարվելիք աշխատանքների ծավալը:
«Սիրիական ճգնաժամի ընթացքում տեղի հայ համայնքի կրած կորուստների շրջանակում առանձին տեղ է գրավում Հալեպի հայկական ծերանոցը: Քաղաքի ամբողջական ազատագրումից հետո և ծերանոցի տարածքի՝ սիրիական բանակի վերահսկողության տակ անցնելուց ի վեր Հալեպի երեք հայ համայնքապետերը հատուկ այց են կատարել կենտրոնի շենք», - գրում է պարբերականը: