Ուր անհետացավ վստահությունը. Ինչու Մհերը չգնաց «Եվրատեսիլ»
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ տեղի ունեցած «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլում, ի զարմանս շատերի, հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը, ով էլ այս տարի կմեկնի Պորտուգալիա: Գաղտնիք չէ, որ մրցույթի հենց սկզբից բոլորի համար թիվ մեկ ֆավորիտը համարվում էր Մհերը` իր ունեցած բարձր հովանավորության շնորհիվ:
Ավելի վաղ թեմային անդրադաձ էինք կատարել, որտեղ մասնավորապես առանձնացրել էինք Մհերի կողմից հնչեցված այն միտքը, որով միայն «Դեպի Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին մասնակցությունը նա համարում էր հաղթանակ և Պորտուգալիա գնալու վերջնագիր: Նա մասնավորապես նշել էր. «Վաստակել եմ իմ երկիրը աշխարհին ներկայացնելու հնարավորություն»:
Կարծես թե թեմային կատարած մեր անդրադարձը և անընդհատ խոսվող հովանավորությունը սթափության կոչ է եղել բոլորի համար, ինչն էլ տվել է իր արդյունքը` անկողմնակալ մրցույթ անցկացնելու հարցում:
Հիշեցնենք, որ Մհերի «Forever» երգը համացանցում բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել, քանի որ շատերը այն համարել էին կրկնօրինակում` աշխարհահռչակ Queen խմբի «Who Wants To Live Forever» երգի: