Թրամփի վարկանիշը կրկին հասել է ռեկորդային նվազագույնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կրկին հասել է ռեկորդային նվազագույնին: Այս մասին գրում է «CNN»-ը՝ հղում տալով հարցման ցուցանիշներին:
«CNN»-ը «SSRS»-ի հետ համատեղ հետազոտություն է անցկացրել: Հարցման տվյալներով՝ Թրամփի գործունեությունը ողջունում է ամերիկացիների 35 տոկոսը:
35 տոկոս ցուցանիշը ռեկորդային նվազագույնն է, որին նախագահը հասել էր նախորդ տարվա դեկտեմբերին: 2018թ-ի հունվարին այն բարձրացել է 5 տոկոսով, սակայն փետրվարին կրկին իջել է:
Ի դեպ, նրա վարկանիշն ընկել է հանրապետականների շրջանում: