Քադիրովի համար ոչ մի նշանակություն չունի Լատվիա իր մուտքի արգելքը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի և ողջ հանրապետության համար ոչ մի նշանակություն չունի Լատվիայի մուտքի արգելքը: Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ հղում տալով Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և ինֆորմացիայի նախարար Ջամբուլատ Ումարովի խոսքերին:
Նա նաև նշել է, որ Քադիրովը գերադասում է զբաղվել իր տարածաշրջանի հարցերի լուծմամբ:
«Հանգիստ կասեմ. իհարկե, ոչ մի նշանակություն չունի այդ արգելքը Չեչնիայի ղեկավարի համար, ում ընդհանրապես չի անհանգստացնում լատվիական իշխանությունների էմոցիաների արտացոլումը»,- նշել է նա: