Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել, նաև դեպի Երևան
ՌԴ մայրաքաղաքի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել, 18-ը՝ չեղարկվել, հետևում է «Յանդեքս: Չվացուցակ» ծառայության տվյալներից: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
Մոսկվայի ժամանակով 13.26-ի տեղեկություններով՝ «Վնուկովոյում» հետաձգվել է 4 չվերթ, երեքը չեղարկվել է, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 7 չվերթ, 15-ը չեղարկվել է, «Շերեմետևոյում» 12 չվերթ է հետաձգվել:
«Վնուկովո» օդանավակայանից հետաձգվել է դեպի Երևան չվերթը, որը պետք է Երևանում լիներ 14.30-ին, սակայն դեռևս չի ժամանել։ Նածնական տեղեկություններով, այն Երևանում կլինի 18.25-ին։
Օդերևութաբանների խոսքով՝ ՌԴ մայրաքաղաքը նախկինի պես կգտնվի հակացիկլոնի ազդեցության գոտում: Մթնոլորտային ճնշումը կշարունակի բարձր մնալ ր կկազմի սնդիկի սյան 754 մմ: