Պետերբուրգի երկնքում «լուսային սյուներ» են հայտնվել (լուսանկարներ)
Սանկտ Պետերբուրգի բնակիչները սոցցանցերում անսովոր մթնոլորտային երևույթի՝ «լուսային սյուների» նկարներով են կիսվում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Երևույթը տեղի է ունենում այն պատճառով, որ սառը օդում առաջանում են բյուրեղներ, որոնք արտացոլում են լույսը:
Հաճախ «լուսային սյուները» առաջանում են լուսաբացին կամ մայրամուտին:
Օգտատերերը խոստովանում են, որ միանգամից չեն հավատացել իրենց աչքերին և որոշել են, որ դա Հյուսիսափայլ է: Շատերը նշում են, որ լավ նկար անելու համար, ստիպված են եղել սառչել: