Եվգենյա Բաբասյանը իրեն Աննա Կարենինայի հետ է համեմատել
Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) իրեն համեմատել է Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի հերոսուհու հետ, փոխանցում է Газета.Ru-ն:
««Աննա Կարենինան» կարդացել եմ և դիտել վեպի մի քանի էկրանավորումները: Իմ ազատ ծրագիրը բեմադրվել է վերջին ֆիլմի մոտիվներով: Ինձ շատ է ոգևորել Կարենինայի կերպարը: Կարծում եմ՝ մենք նման ենք ինչպես արտաքնապես, այնպես էլ բնավորության գծերով», - ասել է աղջիկը:
18-ամյա գեղասահորդուհին 2015-2016 թվականներին դարձել է գեղասահքի Ռուսաստանի և աշխարհի առաջնության չեմպիոնուհի, Եվրոպայի չեմպիոնուհի, ինչպես նաև արժանացել է Գրան պրիի: