Ժամը 6-ից հետո անհրաժե՞շտ է սնվել, թե՞ ոչ
Այն հայտնի կանոնը «ժամը 6-ից հետո հաց չուտել», դիետա պահողների համար կարևոր նախապայման է: Սակայն շատ դիետոլոգների այդ կարծիքի հետ համաձայն չեն:
Նրանք կարծում են, որ պետք է ոչ միայն ժամը 6-ից հետո սնվել, այլ ավելի լավ կլինի սնվել ժամը 7-ին, իսկ քնելուց առաջ պարզապես 1 բաժակ ջուր խմել: Մարդիկ շատ հաճախ ուժեղ քաղց են զգում, սակայն այդ կանոնը խանգարում է նրանց:
Մասնագետների պնդմամբ` քաղցի զգացումը ավելի վատ է, քանի որ շատերը գիշերը արթնանում և ավելի մեծ չափաբաժնով են սկսում սնվել: Այդ պարագայում գիրացումն անխուսափելի է: