Մոսկվան պատասխանել է Թրամփի հայտարարությանը՝ ՌԴ-ի «խայտառակության» մասին
«Խայտառակություն» բառը վերաբերում է ԱՄՆ-ին մասնատված Լիբիայի‚ Հարավսլավիայի մասնատման և Իրաքի պատերազմի համար: Այս մասին հայտնել է Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: Այս մասին գրում է «Взгляд»-ը:
Այս խոսքերով Սլուցկին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին այն մասին‚ որ Ռուսաստանի‚ Իրանի և Սիրիայի արածը «հումանիտար մասով խայտառակություն է»‚ փոխանցում է РИА «Новости»-ն:
«Թրամփի հայտարարության մոտիվները լիովին հասկանալի են: ԱՄՆ-ն պետք է իրեն վերագրի ահաբեկչության հանդեպ տարած հաղթանակը՝ միաժամանակ զրոյացնելով Ռուսաստանի և սիրիական կարգավորման հարցով իր գործընկերների դերը»‚- նշել է նա: