Գազավորված ըմպելիքները բացասաբար են ազդում սրտի աշխատանքի վրա
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ գազավորված ըմպելիքների չարաշահումը բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա: Մոնակոյի գիտնականների պնդմամբ` գազավորված ջուրը չի ազդում, ի տարբերություն քաղցր գազավորված ըմպելիքների: Բժիշկները խորհուրդ են տալիս ծնողներին զերծ պահել երեխաներին գազավորված ըմպելիքներ ըմպելուց` հենց փոքր տարիքից:
Փոխարենը խորհուրդ է տրվում ըմպել միայն բնական հյութեր, որոնք պարունակում են շատ օգտակար վիտամիններ: