Մոսկվա-Աստրախան չվերթի ինքնաթիռում ուղևոր է մահացել
«Аэрофлот» ավիաընկերության ինքնաթիռը‚ որը Մոսկվայից Աստրախան էր ուղևորվում‚ արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում ինքնաթիռում տարեց ուղևորի մահվան պատճառով: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Փետրվարի 24-ի գիշերը Վոլգոգրադում հարկադիր վայրէջք էկատարել Մոկսվա-Աստրախան չվերթի ինքնաթիռն այն պատճառով‚ որ ինքնաթիռում հանկարծակի ուղևոր է մահացել: Այդ կինը ծնվել էր 1927 թվականին‚ նա հարազատների ուղեկցությամբ էր ինքնաթիռում»‚- հաղորդել են ՆԳՆ տրանսպորտի կառավարման մամուլի ծառայությունում՝ հաղորդելով‚ որ կինը լուրջ հիվանդություն է ունեցել:
Ինչպես հաղորդել են լրատվական գործակալությունում‚ ինքնաթիռն արդեն հասել է Աստրախան: