Չեխիայի երգչախումբը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ է կատարել (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ գրված «Ապրելու ապրիլ» ստեղծագործությունը (խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, կոմպոզիտոր՝ Մանե Հակոբյան) ընդգրկվել է Չեխիայի հայտնի երգչախմբերից մեկի՝ Կամպանելայի հիմնական երգացանկում:
Չեխիայի խոշորագույն երգչախմբերից մեկի մեներգչուհի Կարմեն Սարոյանը, ով իրենց երգացանկում հայկական ստեղծագործութնունների ընդգրկման նախաձեռնողն է, Русарминфо-ի թղթակցին հայտնել է, որ երգչախումբն այս երգը բազմիցս կատարել է երկրի տարբեր քաղաքներում ելույթ ունենալիս, ինչպես նաև Շվեդիայի գլխավոր եկեղեցում՝ Ուփսալայի Մայր տաճարում և Սկանդինավիայի ամենամեծ տաճարում:
Երգը հնչել է նաև Պրահայում կազմակերպված համերգի ժամանակ՝ նվիրված չեխ վետերանների աջակցությանը: Զինվորականներին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ երգչախումբը նաև հայ ֆիդայիներին նվիրված երգ է կատարել: