Հայկ Դարբինյանի «Песни о Джейн» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 23-ին, կայացավ երիտասարդ գրող, ծնունդով գյումրեցի, Հայկ Դարբինյանի «Песни о Джейн» գրքի շնորհանդեսը:
Երևանի Ազգային գրադարանում ՌԴ գրողների միության անդամ, երիտասարդ գրողը ընթերցասեր հասարակության դատին ներկայացրեց իր իսկ հեղինակած թվով 4-րդ գիրքը:
Չորս գլխից բաղկացած «Песни о Джейн» գիրքը պատմում է սիրո մասին, որտեղ ներկայացված են երիտասարդ գրողի պատկերացումները, տպավորությունները սիրո, ընկերության և ճանապարհորդության մասին:
Երիտասարդ գրողը ներկայացրեց հատվածներ իր ստեղծագործություններից, որոնց ընթերցանության ժամանակ չդադարեցին ծափահարությունները:
Հեղինակի մեկնաբանությամբ, գլխավոր հերոսուհին՝ Ջեյնը, հանդիսանում է սիրո հավաքական կերպար։
«Ստեղծագործությունը լի է սիրային հարաբերությունների ընկալման ներկայացմամբ, սակայն զուրկ չէ էսթեթիկայից և ռոմանտիզմի սկզբունքներից»,- պնդեց նա։
Շնորհանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայկի ընկերները, մտերիմներն ու հարազատները: