Ստամբուլի հայ համայնքը ստորագրահավաք է նախաձեռնել պատրիարքի ընտրության անցկացման պահանջով
Ստամբուլի հայ համայնքի նախաձեռնությամբ change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ փոխանորդի կողմից Պոլսո Հայոց պատրիարքարանի կառվարման, ինչպես նաև հանրային քվեարկության միջոցով պատրիարքի ընտրության անցկացման պահանջով:
«Պահանջում ենք, որ վերջ դրվի փոխանորդի կողմից և պատրիարքարանի կառավարմանը և հանրային քվեարկության արդյունքում ընտրվի հեղինակավոր և արժանավոր պատրիարք՝ մեր ավանդույթների և քաղաքացիական իրավունքներին համապատասխան»,–նշված է հայտարարության տեքստում։
Ստամբուլի հայ համայնքը կոչ է անում հայությանն ամեն հարթակ օգտագործել բողոքելու և ներկա իրողությունը մերժելու համար, իսկ Կրոնական ժողովին հիշեցնում իր պատասխանատվությունը հայության առջև և հորդորում հարգել խոստումը։
Կայքում ներկայումս մոտ 550 հոգի է ստորագրել խնդրագրի տակ։