Մոլորակի ամենանիհար կինը կշռում է 25 կգ (լուսանկարներ)
Վալերիա Լևիտինան մանկության տարիներին երազում էր դառնալ ֆոտոմոդել:
16 տարեկանում նա կշռում էր 64 կգ: Մայրը, չցանկանալով, որպեսզի աղջիկը տարիների ընթացքում ավելի գիրանա, վաղ մանկությունից սահմանափակել էր նրա սնունդը' սահմանելով տարատեսակ դիետաներ: Աղջիկն էլ իր հերթին տարվել էր մոդել դառնալու երազանքով: Արդյունքում արդեն 24 տարեկանում նա կշռում էր 38 կգ:
Այժմ Վալերիան 39 տարեկան է: Նիհարելու իր ցանկությունը վերածվել է ծանր հիվանդության' անորեքսիայի: Լևիտինան կշռում է ընդամենը 25 կգ և ստիպված է անընդհատ օգտագործել սննդի հատուկ հավելումներ, որպեսզի ուշագնաց չլինի:
172 սմ հասակի դեպքում, համաձայն բժշկական չափանիշների, Վալերիան պետք է կշռի 57-76 կգ, սակայն նրա մարմինը հիշեցնում է կենդանի մումիա' ընդամենը կաշվով ծածկված կմախք:
Վալերիան այնքան երկար չի օգտագործել որոշ սննդամթերքներ, որ օրգանիզմն այլևս ի վիճակի չէ մարսել դրանք: Օրինակ նա մոռացել է, թե ինչպիսին էր հացի համը:
Ներկայումս Վալերիան փորձում է հաղթահարել անորեքսիան, քանի որ երազում է ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու մասին: