Յարոսլավլ-Երևան չվերթներ կգործարկվեն
ՌԴ Յարոսլավլ քաղաքի «Տունոշնա» օդանվակայանում պատրաստվում են միջազգային չվերթներ սպասարկել: Ինչպես նշում է տեղի 76.ru կայքը, հունիսին կիրականացվեն առաջին չվերթները դեպի թուրքական Դալաման, այնուհետև Անթալիա:
Միջազգային չվերթների ավիատոմսեր դեռևս վաճառքում չկան, սակայն պատրաստ են ճանապարհորդական ուղեգրերը:
Սրանք առաջին ուղղություններն են միայն: Օդանավակայանի տարածքի ընդլայնումից հետո, որն ընթացքի մեջ է, Յարոսլավլից կատարվելիք միջազգային չվերթների ուղղությունները ևս կընդլայնվեն:
Ինչպես աղբյուրը տեղեկացնում է, յարոսլավլյան օդանավակայանի և Armenia ավիաընկերության միջև բանակցություններ են տեղի ունեցել դեպի Երևան իրականացվելիք չվերթների վերաբերյալ: Չվերթներ նախատեսվում են նաև Յարոսլավլ-Թբիլիսի ուղղությամբ: