Վրաստանի ՆԳ նախարարը հանդիպում կունենա Վլադիմիր Գասպարյանի հետ
Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան առաջիկայում կայցելի Հայաստան:
Աշխատանքային այցով ՀՀ ժամանող Գիորգի Գախարիան կհանդիպի ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Նշենք, որ Գիորգի Գախարիան Վրաստանի ՆԳ նախարար է նշանակվել 2017-ի նոյեմբերի 13-ին: Պաշտոնավարման ընթացքում, ըստ Վրաստանի ՆԳՆ պաշտոնական կայքի, Գախարիան աշխատանքային այցով որևէ երկիր դեռևս չի մեկնել: