ԱՄՆ նախագահ Թրամփը առաջարկել է զինել ուսուցիչներին (լուսանկարներ)
ԱՄՆ նախագա Դոնալդ Թրամփը առաջարկել է դպրոցի աշխատողներին զենք կրել: Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդա նահանգի Փարքլենդի դպրոցում հրաձգության արդյունքում ողջ մնացածների հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է Lenta.ru-ն:
«Եթե դուք ունենայիք այնպիսի ուսուցիչ, որը զենք կունենար, ապա նա կկարողանար արագ վերջ դնել հարձակմանը: Մենք պատրաստվում ենք այս հարցը լրջորեն ուսումնասիրել, թեև համոզված ենք, որ կգտնվեն բազմաթիվ ընդդիմախոսներ»,-ասել է Թրամփը:
Նաև նա առաջարկել է զենք կրող դպրոցական պահակների աշխատանքին ընդունել նախկին զինծառայողների: «Շատերը դեմ կլինեն նման առաջարկին, բայց շատ մարդկանց այն դուր կգա»:
Նախագահն ընդգծել է, որ եթե ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որը ևս սպանվել է հարձակման հետևանքով, զինված լիներ, նա կփրկեր բազմաթիվ կյանքեր:
«Նա ստիպված չէր լինի փախչել, նա կկրակեր ու դրանով վերջ կդներ հարձակմանը»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին 19-ամյա Նիկոլաս դե Խեսուս Կրուզը, զինված ինքնաձիգով ու նռնակներով, ներխուժել էր դպրոց՝ սպանելով 17 մարդու: Հետագայում պարզվել է, որ նա սպիտակամորթ ռասիստների գաղափարախոսության հետևորդ է: Աուտիզմով տառապող երիտասարդը ծնողազուրկ է ու անկարգապահության պատճառով հեռացվել էր այդ դպրոցից: