ԱՄՆ-ում ռադիոհաղորդավարուհին ծննդաբերել է ուղիղ եթերում
Սենթ Լուիսի The Arch ռադիոկայանի հաղորդավարուհի Քեսիդի Պրոկտորը տղա է ունեցել ուղիղ եթերում: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Մեկ այլ հաղորդավար Սփենսեր Գրեյվզայի խոսքով, այս որոշումը Պրոկտորի աշխատանքի տրամաբանական շարունակությունն է՝ նա ունկնդիրներին պատմել է հղիության ընթացքում իր զգացողությունների մասին։
«Քեսիդին և ամուսինը սիրով մեզ հնարավորություն տվեցին կիսել այդ գործընթացի առավել ինտիմ մասը», -ասել է Գրեյվզան։
Երեխայի անունն առցանց քվեարկությամբ ընտրել են ունկնդիրները: Տղային Ջեյմսոն են կոչել: