Ջոնի Դեփն առանց ներքնազգեստի է եղել, պատռված տաբատն էլ ամրացրել է կպչուն ժապավենով
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը պատմել է, որ աշխատում է ներքնազգեստ չկրել:
«Դա հիմնական օրենքներից մեկն է»,- պատասխանել է 50-ամյա դերասանն այն հարցին, թե արդյո՞ք սիրում է շրջել առանց ներքնազգեստի:
Բայց այս սովորությունը մի անգամ խուճապի է մատնել անգամ Ջոնի Դեփին:
«Մի առավոտ ես պատրաստվում էի ներկա գտնվել որդուս դպրոցական միջոցառումներից մեկին: Ես պետք է տեղում լինեի սահմանված ժամանակին, բայց ուշանում էի: Ձեռքս տարա դեպի ետևի գրպանը' ճշտելու համար' արդյոք տեղում են դրամապանակս, անձնագիրս և այլ մանրուքներ: Գրպանիս դիպչելուց անմիջապես հետո հասկացա, որ տաբատս պատռված է, իսկ ես` առանց ներքնազգեստի»,- հիշում է դերասանը:
Ջոնին իրեն չի կորցրել, գտել է կպչուն ժապավեն և դրանով ամրացրել տաբատի պատռված հատվածը: