Բոլոր այն երկրները, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը առաջնորդվել են իրենց երկրների քաղաքական, տնտեսական շահերով
Այսօր «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովից ստացած տպավորությունների մասին: Նրա խոսքով' այն երկրները, որոնք մինչ այսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդպես են վարվել ոչ թե իրազեկվածության պակասից, այլ պարզապես առաջնորդվել են իրենց երկրների քաղաքական, տնտեսական շահերով:
Արա Պապյանը նշեց, որ քննարկվել է նաև Ցեղասպանության զոհերի հարազատներին, և համայնքային մակարդակով փոխհատուցման հարցը:
Այն հարցին, թե ինչո՞ւ են նման գործողություններ և քննարկումներ ծավալում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Արա Պապյանը պատասխանեց, որ գործողություններ և անելիքներ կան նաև 100-ամյակից հետո: Պարզապես դա խորհրդանշական թիվ է:
Արա Պապյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հնարավոր պատերազմների հավանականությանը: Նրա խոսքով' դա կլինի այն ժամանակ, երբ այդ նրանք համոզված լինեն, որ ֆիզիկապես անպատիժ կմնան, և որ միջազգային հանրությունը դա կընդունի: