Ռուբեն Վարդանյանի ընկերությունը դուրս է մնացել «ՌԴ պետպատվերի արքաները» վարկանիշային ցուցակից
Forbes ամսագրի ռուսական ծառայության կազմած «Պետպատվերի արքաները-2018» վարկանիշային ցուցակից դուրս է մնացել նախորդ տարվա ցուցակում ընդգրկված տասը մասնակից: Նրանց թվում է նաև ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «Բալտտրանսսերվիս» ընկերությունը:
Վարկանիշային ցուցակից դուրս են մնացել նաև անցած տարվա առաջատար «Պետոն» ընկերությունը, հայտնի ռուս գործարարներ Վլադիմիր Լեսինի, Վադիմ Յակունինի ընկերությունները և այլն: