ԱՄՆ-ում ուսուցչուհին մեղադրվում է դեռահաս աղջկա հետ սեռական կապ ունենալու մեջ
ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում ուսուցչուհի է ձերբակալվել: Այս մասին գրում է Life.ru-ն` հղում տալով The New York Post-ին:
Ուսուցչուհին կասկածվել է իր անչափահաս աշակերտուհու հետ սեռական բնույթի հարաբերություններ ունենալու մեջ: Ուսուցչուհուն և անչափահաս աղջկան բռնացրել են տեղի հյուրանոցներից մեկում:
Ոստիկանությանը Կրիստալ Նիկոլ Ռոդրիգեսը խոստովանել է, որ սեռական հարաբերություններ ունի դեռահաս աղջկա հետ, ով իր նախկին աշակերտուհին է եղել:
Ուսուցչուհին 20 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել:
Հետաքննությունը շարունակվում է: