Մոսկվան սահմանափակում է ալկոհոլի վաճառքը
Մոսկվան փետրվարի 23-ի զանգվածային միջոցառումների հետ կապված ահմանափակում է ալկոհոլային խմիչքների վաճառքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Փետրվարի 23-ին Ռուսաստանում տոնում են Հայրենիքի պաշտպանի օրը, որի շրջանակներում նախատեսվում է Մոսկվայի տարբեր զբոսայգիներում, գրադարաններում և մշակութային կենտրոններում անցկացնել ավելի քան 500 միջոցառումներ:
«Ալկոհոլային խմիչքների վաճառքի սահմանափակումը ավանդական է դարձել երկրում պետական և քաղաքական տոներին: Այս միտված է մարդաշատ վայրերում անախորժությունների և տարատեսակ հանցագործությունների կանխարգելմանը»,- ասել է Մոսկվայի տարածաշրջանային անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վլադիմիր Չերնիկովը