Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա արգելվել է մինչև 2021թ-ը
Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ղեկավարությունը Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին արգելել է երկիր մտնել մինչև 2021 թվականը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մուտքի արգելքը մինչև 2021թ-ն է»,- հաղորդել է Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:
Նա նաև նշել է, որ նախկին նահանգապետի պաշտպանության ներկայացուցիչները որոշումն ապօրինի են համարում և պլանավորում են այն բողոքարկել: