Ադրբեջանի ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին հայտարարության հարցով
«Ֆրանսիան, որը մյուս համանախագահ երկրների հետ միասին 25 տարուց ավելի է, ինչ զբաղվում է հայ-ադրբեջանական ԼՂ կոնֆլիկտի կարգավորմամբ, լավ գիտի, որ տարածաշրջանում լարվածության գլխավոր պատճառը Ադրբեջանի տարածքների «օկուպացիան» է Հայաստանի կողմից»: Այս մտքերն արտահայտել է Ադրբեջան ԱԳՆ մամուլի ծառայությն ղեկավար Հիքմեթ Գաջիևը: Այս մասին գրում է «АПА»-ն:
Նա լուրջ անհանգստություն է արտահայտել, որ Ֆրանսիայի շրջանները, չնայած ԱԳՆ-ի և Ֆրանսիայի ՆԳՆ-ի հրահանգներին, ինչպես նաև այդ երկրի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ լինելու կարգավիճակին, անօրինական կապեր է հաստատում «անօրինական ռեժիմի հետ»: