Թրամփը հայտնել է՝ ավելի կոպիտ քաղաքականություն է տանում Ռուսաստանի հանդեպ‚ քան Օբաման
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Թվիթթերի էջում գրել է‚ որ ավելի կոշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ‚ քան նրան նախորդող Բարաք Օբաման‚ փոխանցում է Интерфакс-ը:
«Ես ավելի կոպիտ եմ Ռուսաստանի հանդեպ‚ քան Օբաման‚ ուղղակի հետևեք փաստերին»‚ գրել է Թրամփը:
Ավելի վաղ‚ երեքշաբթի օրը‚ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է խնդրել Fox&friends առավոտյան հաղորդմանը «կազմելու համար Օբամայի ղեկավարության ընթացքում բոլոր իրականացված սխալների ցանկը՝ Ռուսաստանի հետ քաղաքականության շրջանակներում՝ այդ թվում Ղրիմի‚ Սիրիայի և այլ հարցերով:
Այդ հաղորդման եթերում հաղորդավարները քննարկում էին Օբամայի քաղաքականությունը՝ Ռուսաստանի հանդեպ‚ նաև ցույց են տվել նախկին նախագահի ելույթը՝ ՌԴ-ի հնարավորությամ մասին՝ խառնվելու ԱՄՆ ընտրություններին:
Թրամփը նաև Օբամայի 2016թ.-ի հոկտեմբերին հնչեցրած խոսքերն է ներկայացրել իր Թվիթթեր էջում‚ որ «ոչ մի լուրջ մարդ» չի մտածում‚ որ ինչ-որ մեկը կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ ընտրությունների վրա: Թրամփը առաջարկել է‚ որ նման առաջարկություն Օբաման արել է այն պատճառով‚ որ հույս ուներ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլլարի Քլինթոնի հաղթանակին:
Ավելի վաղ‚ երկուշաբթի օրը‚ Թրամփը մեղադրել է Օբամային անգործության մեջ՝ կապված Ռուսաստանի ԱՄՆ նախագահական ընտրություններին խառնվելու հետ:
«Օբաման նախագահ էր 2016-ի ընտրություններից առաջ և հետո: Ուրեմն ինչո՞ւ նա ոչինչ չի արել ռուսական միջամտության դեմ:»‚ - հայտնել է Թրամփը՝ Թվիթթերում: