Հայտնի են «Եվրատեսիլ 2014»-ի անցկացման օրերը
Ինչպես հայտնի «Եվրատեսիլ 2014»-ը տեղի կունենա Դանիայում: Արդեն հայտնի է նաև կիսաեզրափակիչների և եզրափակչի օրերը: Այդ մասին հայտնել է երկրի ազգային հեռուստաընկերությունը:
Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 6-ին, երկրորդ կիսաեզրափակիչը' մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:
Չնայած մրցույթի անցկացման վայրը դեռ վերջնականապես հաստատված չէ, սակայն այդ հարցի լուծումը կտրվի միչև ամառվա վերջ: