Վոլգոգրադ-Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթներ կլինեն
Վոլգոգրադի բնակիչներրը կկարողանան ժամանել Երևան շաբաթական մեկ օր՝ երեքշաբթի օրերին: Այս մասին հաղորդել է ռուսական «Սոցինֆորմբյուրո» կայքը՝ հղում տալով Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությանը:
Ըստ տվյալների՝ Վոլգոգրադ-Երեւան առաջին ուղիղ չվերթը տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 24-ին: Թռիչքը Վոլգոգրադից տեղի կունենա ժամը 21:45-ին, իսկ Երևանից՝ 19:45-ին: Թռիչքի տևողությունը 2 ժամ է: Տոմսերի բաց վաճառք է կատարվում:
Տոմսի արժեքը սկսվում է 46 հազար դրամից: