Ուսուցիչը գցել է գետնին դպրոցականին և վճարել դրա համար (տեսանյութ)
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգում ուսուցիչը ձյուդոյի իր ունակություններն է ցուցադրել դպրոցականի վրա՝ դասընթացի ժամանակ‚ հայտնում է New York Post-ը:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 14-ին: Տուժողը 12-ամյա Խոսե Էսկուդերոն է‚ ով հայտնել է եղելության մասին ոստիկաններին‚ որ ուսուցիչ Պոլ Ստեննետը դասի ժամանակ իր կոնֆետներն է վերցրել: Դասերից հետո տղան փորձել է ետ վերձնել դրանք և դնել իր ուսապարկի մեջ: Դրան ի պատասխան՝ այդ տղամարդը բռնել է նրան‚ սեղմել պատին և ոտքից գցել գետնին՝ գլխիվայր անելով:
Այս ամենի տեսանյութը հրապարակել է երեխայի մայրը: Նա հայտնել է‚ որ պլանավորում է դատի տալ ինչպես ուսուցչին‚ այնպես էլ դպրոցը:
Դեռևս Սթեննինգին մեղադրանք չի ներկայացվել‚ քանի որ տեսանյութում ամեն բան չէ‚ որ երևում է: Հետաքննությունը շարունակվում է: