Իրանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել ոստիկանների խմբին. կան զոհեր (տեսանյութ)
Թեհրանում սուֆիական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ժամանակ ավտոբուսը բախվել է ոստիկանների խմբին‚ փոխանցում է RT-ն: Հարձակման հետևանքով 3 ոստիկան զոհվել են‚ 7-ը՝ տուժել:
Դեպքը տեղի է ունեցել ոստիկանական բաժամունքի մոտ‚ որտեղ հավաքվել էին բողոքողները՝ համայնքի ներկայացուցիչներից մեկի ազատումը պահանջելու նպատակով:
Նաև հայտնի է‚ որ տղամարդը‚ ով ավտոբուսի ղեկին է եղել հարձակման ժամանակ‚ ձերբակալվել է: Ներկա դրությամբ իրավապահները վերահսկում են տարածքի իրավիճակը: