Թրամփը հակառեկորդ է սահմանել՝ լավագույնների ցուցակում վերջին տեղը զբաղեցնելով
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջին՝ 44-րդ տեղն է զբաղեցրել ամերիկյան նախագահների պատմական վարկանիշում: Այս մասին տեղեկանում ենք Boise համալսարանի կայքից, որը անցկացրել է հարցումը:
Ցուցակում առաջին երեք տեղերը գրավեցրել են Աբրահամ Լինքոլնը, Ջորջ Վաշինգտոնը և Ֆրանկլին Ռուզվելտը: Բարաք Օբաման ութերորդ տեղն է զբաղեցրել:
Հարցմանը մասնակցել են ամերիկյան քաղաքական գիտնականների միության նախկին և ներկա անդամները` նախագահների և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: