Կարո Փայլանն ընդգրկվել է քրդական կուսակցության ղեկավար կազմում
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ղեկավար կազմում է ընդգրկվել Կարո Փայլանը։ Այս մասին հաղորդել է «BirGun»-ը:
Ինչպես հաղորդվում է, քրդական «HDP»-ի ղեկավար մարմնի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, և այդ կազմում ընդգրկվել է կուսակցության պատգամավորներից Կարո Փայլանը՝ հաշվի առնելով պատգամավորական գործունեության ժամանակ կատարած իր աշխատանքը: