Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկրների նախագահներն ընդգծել են ռուս-թուրքական համագործակցության զարգացման դրական դինամիկան:
«Հաստատվել է պատրաստակամությունը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ջանքերի ամբողջական համակագրման հարցում՝ դեէսկալացիայի և քաղաքական գործընթացի առաջընթացի գոտում արդյունավոտ գործունեություն ապահովելու նպատակով»,- նշվում է հաղորագրության մեջ:
Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինը և Էրդողանը նաև քննարկել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ թուրքական «Ձիթենու ճյուղ» օպերացիան Աֆրինում: