Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը գեներալ-լեյտենանտի կոչում է ստացել Բաքվում
Հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց 14 տարի անց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին գեներալ-լեյտենանտի կոչում են տվել Բաքվում: Այս մասին հայտնել է «Horizon Weekly»-ն:
2004 թվականի փետրվարի 18-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող ուսումնավարժանքների ժամանակ ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, երբ Մարգարյանը քնած էր:
2006-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել:
2012 թվականին նա արտահանձնվեց Բաքվին: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում համաներում շնորհեց նրան, իսկ պաշտպանության նախարարն էլ Սաֆարովին մայորի կոչում շնորհեց: